Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

«Ադրբեջանը դեռ հույս ունի, որ Հայաստանի քաղաքական նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդների սխալները, կվարի առողջ դիվանագիտական քաղաքականություն»․ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խնդրի կարգավորման մասին նախօրեին արած հայտարարություններին։

Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, բանակցությունների սեղանին պետք է վերադառնա Արցախի իշխանությունը։ Նա նաև ասել էր, որ փոխզիջումների մասին խոսել հնարավ կլինի միայն այն դեպքում, երբ Բաքվից հստակ ուղերձ ստանան, որ նրանք պատրաստ են ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Հաջիևն ասել է, թե ափսոսում է, որ «Փաշինյանը բանակցային գործընթացի վերաբերյալ հանդես է գալիս հակասական հայտարարություններով»։ «Հայաստանը չարաշահելով և աղավաղելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, փորձում է խուսափել Ադրբեջանի նկատմամբ իրականացրած ռազմական ագրեսիայից»,- ասել է նա։

Կարդացե՛ք նաև՝

Արցախը պետք է լիարժեք մասնակցի բանակցություններին․ Նիկոլ Փաշինյան

Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի իշխանութունը․ Նիկոլ Փաշինյան

Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Ստեփանակերտում

Մեկնաբանել