Վալերի Օսիպյանը՝ ոստիկանապետ, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին նշանակել է ոստիկանության պետ, իսկ Արթուր Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Այս մասին Փաշինյանը տեղեկացրել է իր Ֆեյսբուքի էջում։

Այսօր Փաշինյանը ավելի վաղ ստորագրած հրամանագրերով պաշտոններից ազատել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գերոգի Կուտոյանին։