Ռուսաստանը կարող է սահմանափակել հայկական լոլիկի և վարունգի ներկրումը

Ռուսաստանը կարող է ժամանակավոր սահմանափակում դնել Հայաստանից ներկրվող լոլիկի ու վարունգի վրա՝ դրանցում «վնասակար միջատներ հայտնաբերելուց հետո»․ այս մասին ասված է Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հայտարարությունում։

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ ուժեղացնում է Հայաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ «Վերիլ Լարս»-ով ներմուծվող արտադրանքի վրա վերահսկողությունը ուժեղացվել է մայիսին, «արդյունքում մայիսի 3-9-ը աշխատակիցները բացահայտել են յոթ խախտում»։ Վարակված արտադրանքը վերադարձվել է արտահանողին։

«Ռոսսելխոզնադզորը» հայաստանյան համապատասխան մարմիններից պահանջել է հետաքննություն անցկացնել և կանխել նման դեպքերը։

Մեկնաբանել