Հայաստանի նկատմամբ արտերկրյա գործարարների հետաքրքրությունն աճել է․ «Բիզնես Արմենիա»

Հայաստանի նկատմամբ արտերկրյա գործարարների հետաքրքրության էական աճ է գրանցվում․ այս մասին տեղեկացնում է «Հայաստանի զարգացման հիմնադրամը», որը վերջերս վերանվանվել է «Բիզնես Արմենիա»։

Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հայաստանյան վերջին իրադարձություններից հետո Բիզնես Արմենիան և հիմնադրամի արտերկրյա պաշտոնական ներկայացուցիչները բազում հարցումներ ու առաջարկություններ են ստանում գործարար շրջանակներից․ «Նկատվող հետաքրքրությունն առավել արդյունավետ  դեպի ներդրումների ներգրավումն ու արտահանումներն ուղղորդելու նպատակով «Բիզնես Արմենիան» հրապարակում է օտարերկրյա պետություններում պաշտոնական ներկայացուցիչների կոնտակտային տվյալները»։

Հայաստանի զարգացման հիմնադրամն ստեղծվել է 2015 թվականին։

Հիմնադրամի նպատակն է խթանել երկրի տնտեսական աճը, բարձրացնել Հայաստանի վարկանիշն ու մրցունակությունը, ներգրավել ներդրումներ, խթանել արտահանումը, բարելավել գործարար միջավայրը և այլն։

Հիմնադրամի տնօրենն է Արմեն Ավակ Ավակյանը։

Ներկայում «Բիզնես Արմենիան» 40 ներկայացուցիչ ունի աշխարհի 28 երկրներում։

Ներկայացուցիչների ցուցակը և կոնտակտային տվյալները՝ այստեղ։

 Դիտե՛ք նաև՝