Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից. Փաշինյան

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը կազատվի պաշտոնից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է, և բնականաբար կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասաց նա։

Պատասխանատվության ենթարկվելու մասին հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ «այն պատիժները, որոնք վարչապետի տիրությում են, և դրա համար կլինեն հիմքեր, կիրականացվեն», մյուս մասերով Փաշինյանը հիշեցրեց, որ «չի կարող լինել դատավոր, քննիչ, դատախազ»։