Նշանակվել են առաջին փոխվարչապետ, փոխվարչապետ և նախարարներ

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ:

Մեկ այլ հրամանագրի համաձայն փոխվարչապետ է նշանակվել Տիգրան Ավինյանը:

Նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է նաև մի շարք նախարարություններում նոր նախարարներ նշանակելու մասին:

Մասնավորապես, տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Սուրեն Պապիկյանը, կրթության և գիտության նախարար՝ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանը, սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը:

Մեկնաբանել