Դաշնակցական երկու նախարարներ կնշանակվեն

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նոր ձևավորված կառավարությունում երկու նախարարի պորտֆելների վերաբերյալ քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նրա խոսքով` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը կնշանակվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը կզբաղեցնի ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: