Գինու օրերը Սարյան փողոցում

Մայիսի 11, 12-ին Երևանի Սարյան փողոցը նորից գինարբուքի էր վերածվել։ Տեղի էր ունենում արդեն ավանդական դարձած Երևանի գինու օրեր 2018 միջոցառումը։ Միջոցառման կազմակերպիչ, «Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանն ասաց, որ մասնակցել ցանկացողների թիվը շատ էր, սակայն սահմանափակ տարածքի պատճառով հնարավորություն կար միայն 60 տաղավար տեղադրել, որոնցից 30-ը գինի արտադրող ընկերություններ էին, իսկ մնացած 30-ը՝ ռեստորաններ։