Բոլորդ տուն եք գալու՝ Նոր Հայաստան. Փաշինյանի ելույթը Ադլերում (լրացվող)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Սոչի՝ մայիսի 14-ին մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Ժամանելուն պես Փաշինյանն այցելել է Ադլերի հայկական եկեղեցի և ելույթ ունեցել հայության առաջ: Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը լուսաբանում է ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը: Թարմացումները ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ:

23:25

Մայիսի 14-ին Սոչիում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ՌԴ, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահների, ինչպես նաև Մոլդովայի ղեկավարի հետ: Մոլդովան նիստին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով: Սոչիում Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

23:00

Ադլերի հայկական եկեղեցիում ունեցած իր ելույթում, որն ընդմիջվում էր «Նիկոլ, Նիկոլ» կոչերով, վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց «եղբայրական Ռուսաստանին» այն բանի համար, որ «հայերն իրենց լավ են զգում Սոչիում» և ասաց. «Բոլորդ տուն եք գալու՝ Նոր Հայաստան»: Նա նաև ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են էլ ավելի բարեկամական, ավելի դաշնակցային: ՀՀ վարչապետը Սոչիի և Ռուսաստանի հայերին կոչ արեց ներդրումներ անել և նոր աշխատատեղեր ստեղծել Նոր Հայաստանում, որտեղ «ամեն ներդրող պաշտպանված է լինելու օրենքով»:

21:50

ՀՀ վարչապետի գլխավորությամբ Սոչի մեկնած պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հասնելուն պես պատվիրակությունը, ըստ ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի, ուղևորվել է Ադլերի հայկական եկեղեցի, որը լեփ-լեցուն է:

Մեկնաբանել