Սոչիում կայացավ Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Սարգսյանի հանդիպումը

Սոչիում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը։

Ինչպես փոխանցում է լրագրող Թաթուլ Հակոբյանը Սոչիից, լրագրողներին թույլ տվեցին միայն լուսանկարել զրուցակիցներին։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սոչիում է՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այսօր նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահների հետ։ Մոլդովան նիստին մասնակցում է դիտորդի կարգավիճակով։

Փաշինյան-Պուտին հանդիպումը նախատեսված է կեսօրին Սոչիի «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում։

Երեկ Սոչի ժամանելուց հետո Փաշինյանն այցելեց Ադլերի հայկական եկեղեցի։

Մեկնաբանել