Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը, այս մասին հաղորդում է Արցախի պատշպանության նախարարությունը: 

«Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրությունում: