Փաշինյանը Սոչիում հանդիպումներ ունեցավ Բելառուսի և Ղրղզստանի նախագահների հետ

Սոչիում շարունակվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հետ։ Քիչ առաջ, ինչպես փոխանցում է ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը, տեղի ունեցան հանդիպումներ Բելառուսի և Ղրղզստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սոչիում է՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այսօր՝ ավելի վաղ, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Մեկնաբանել