Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների․ Մամեդյարով

Այսօր Փարիզում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակին, հանդիպմանը ընդգծվել է ինտենսիվ բանակցությունների շարունակման կարևորությունը՝ «հաշվի առնելով Հայաստանում և Ադրբեջանում ընտրական գործընթացների ավարտը»։

«Մամեդյարովը ևս մեկ անգամ շեշտել է ինտենսիվ բանակցություններ վարելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով»,- գրում է APA-ն։

Մեկնաբանել