Տարոն Մարգարյանն ու Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել։

«Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը՝ ձեռնարկելու միջոցներ ցուցարարների «ոչ օրինական» գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի «բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

Մեկնաբանել