ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Գազայում տիրող իրավիճակի շուրջ

ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։

«Մեր մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար կողմերին անհրաժեշտ է ցուցաբերել առավել զսպվածություն և խոհեմություն:

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ տարաձայնությունները կարող են հանգուցալուծվել բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը»,- ասված է հայտարարությունում։

Գազայի հատվածում իրավիճակի շուրջ ավելին՝ Թուրքիան և Իսրայելը հետ են ուղարկել միմյանց հյուպատոսներին

Մեկնաբանել