ՀՀԿ-ի կողմից որևէ սաբոտաժ նոր իշխանությունների դեմ չկա.Շարմազանով

ՀՀԿ-ի կողմից  որևէ սաբոտաժ նոր իշխանությունների դեմ չկա»․ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք նախկինում շատ ենք մեղադրել մեր նախկին ընդդիմադիր գործընկերներին, որ նրանք իրենց կուսակցության շահը գերադասել են պետության շահերից։ Մեզ համար ՀՀ կայունությունը, ներքին անվտանգությունը, արտաքին մարտահրավերներին դիմագրավելն ամենակարևորն է։ Մենք երբեք չենք արել և չենք անելու քայլեր, որոնք կվտանգեն մեր ժողովրդի կայուն զարգացման հնարավորությունը»,- ասել է Շարմազանովը։