Պաշտպանության և արտաքին գործերի նախարարները այցելել են Նախիջևանի հետ սահման

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր այցելել են Նախիջևանի հետ սահման։ Այս մասին Ֆեյսուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախարարների սահման կատարած այցի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել և լուսանկարներ է տեղադրել նաև ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։