Արտգործնախարար Մնացականյանը Ստեփանակերտում հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ստեփանակերտում հանդիպել է  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

Արցախի նախագահական կայքի համաձայն՝ Բակո Սահակյանը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի և Արցախի արտգործնախարարներն այնուհետև հանդիպում են ունեցել Արցախի պաշտպանության բանակի շտաբում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։