ՀՀ պաշտպանության նախարարը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահին

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  Ստեփանակերտում և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, Սահակյանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում ընդունել է նաև Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։ 

Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել էին Նախիջևանի սահմանային գոտի։