Կուրսանտի սպանության գործ․ խոսեցին ամբաստանյալները՝ վերջին երեք տարում առաջին անգամ

Մայիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի ունեցավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գոծով նիստը, որի ընթացքում ցուցմունք տվեց հիմնական ամբաստանյալ Գնել Թևոսյանը։ Նա պնդում է, թե սպանության հետ կապ չունի, իսկ պաշտպան Արա Զաքարյանը վստահեցրեց, թե վկաներին ու ամբաստանյալներին դաժան ճնշումների են ենթարկել։ Կուրսանտի հայրն ու նրա պաշտպանը հակառակ կարծիքի են։