Մարզպետերի կազմն ամբողջությամբ կփոխվի. Փաշինյան

Մարզպետերի կազմն ամբողջությամբ կփոխվի․ երեկ՝ մայիսի 21-ին, լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է մյուս մարմիններին՝ «կան օրենսդրական որոշ խնդիրներ, ամեն ինչ կդիտարկեն օրենքի սահմաններում»։

Հարցին, թե ի՞նչ է անելու կառավարությունը կոնկրետ կոռուպցիոն գործերով, Փաշինյանը պատասխանել է. «Տարբեր նախարարություններում տարբեր երևույթներ կան, և քանի դրանք ճշգրիտ իրավական գնահատականներ չեն ստացել, չեմ ասի»։

Անդրադառնալով նոր կառավարության հասցեին հնչած քննադատությանը՝ վարչապետը ասել է. «Ես չեմ ակնկալում, որ որևւէ կադրային նշանակման վերաբերյալ քննադատություն չլինի։ Ես խնդրում եմ արձանագրել նրանց նշանակման կետը, երբ նշանակվել են, եւ հետևենք նրանց գործունեությանը։ Առաջարկել եմ, որ լիարժեք վերահսկողություն իրականացվի, եթե որևէ պաշտոնյայի հետ կապված խնդիր լինի, ասեն»։

Ինչ վերաբերում է նոր Ընտրական օրենսգրքին՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ «մինչև հունիսի վերջ առնվազն նախագիծը պատրաստ կլինի»։