Նոր նշանակումներ և պաշտոնից ազատումներ՝ կառավարության կազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 21-ի որոշումներով նոր նշանակումներ են արվել կառավարության կազմում։

Այսպես՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ, Վահագն Մելիքյանը՝ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, Հովհաննես Հովհաննիսյանն ու Արևիկ Անափիոսյանը՝ կրթության և գիտության նախարարի տեղակալներ։

Նույն օրը ստորագրած առանձին որոշումներով Սամվել Ավետիքյանը ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալի, Վախթանգ Միրումյանը և Արմեն Սաքապետոյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալի, Արտակ Սահակյանը՝ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի, Մուշեղ Ղազարյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոններից:

Մեկնաբանել