Առաջին եռամսյակում պարենամթերքը թանկացել է 4,2 տոկոսով

2018թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային ապրանքների գներն աճել են 4,2%-ով։

Ազգային վիճակագրական ծառայությանը հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն, 2018թ. հունվար-մարտ» զեկույցի համաձայն՝  ամենամեծ աճն արձանագրվել է ձուկ և ծովամթերք ապրանքախմբում՝ 21,0% աճ, յուղեր և ճարպեր ապրանքախմբի մոտ՝ 13,7% աճ, մսի վրա՝ 13,5% աճ։ Աճ է գրանցվել նաև կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գներում՝ 6,6%։ Ձվի գինը, օրինակ, աճել է 4,3%-ով։

Առաջին եռամսյակում նվազել են բանջարեղենի, հրուշակեղենի գները, շաքարավազի գինը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ իջել է 12,9%-ով։

2018թ․ առաջին եռամսյակում 1 լիտր բենզինի գինը կազմել է 459 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 373 դրամի փոխարեն։

Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 9,6%-ով, արտաքին պետական պարտքը կազմել է 5,6 մլրդ դոլար՝ ինչը 79,8 մլն դոլարով ավելի է 2017-ի վերջի ցուցանիշից։