Բաքուն չի մեկնաբանում Մոսկվայի կողմից Երևանին «Տոռ» համակարգի մատակարարման լուրը

Օրերս հայտնի է դարձել, որ Հայաստանի զինված ուժերը մոտակա աﬕսներին կստանան ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ)։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Զինուժ» հաղորդաշարի եթերում՝ հղում անելով ՀՀ պաշտպանության աղբյուրներին։

Ինչպես գրում է ադրբեջանական Turan գործակալությունը, հայաստանյան լրատվամիջոցների կողմից լուրի տարածումից հետո պաշտոնական Բաքուն այդպես էլ չի մեկնաբանել տվյալ տեղեկատվությունը։

«Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմով՝ անգամ առանց անձնակազմի մասնակցության, պայքար մղել ցանկացած սպեկտրի օդային հարվածների, այդ թվում՝ գերճշգրիտ հրթիռների դեմ։

«Տոռ» համակարգի հիմնական խնդիրը ռազմական գործողությունների ընթացքում ցամաքային ուժերի ստորաբաժանումների պաշտպանությունն է։ Այն կարող է խոցել հրթիռներ, ինքնաթիռներ, թևավոր և մարտավարական հրթիռներ, ավիառումբեր։

Մեկնաբանել