Տարոն Մարգարյանը փակ հանդիպմանը խոսել է իրեն սպառնացող վտանգների մասին․ «ՀԺ»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրեր առաջ քաղաքապետարանում հանդիպման է հրավիրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել հանդիպման ձայնագրությունը, որից պարզ է դառնում, որ Մարգարյանը խոսել է իր պաշտոնանկությանը հասնելու հնարավոր տարբերակներից և վստահեցրել, որ պատրաստվում է ամեն գնով պայքարել իր պաշտոնի համար․ գրում է epress.am կայքը։

Հանդիպման ընթացքում Մարգարյանն անդրադարձել է հրաժարականի մասին ստացած «սիգնալներին»։

«Որոշակի սիգնալներ արդեն ստացել ենք։ Մենք էլ սիգնալներ ենք ուղարկել, որ դա բացառեք ու մոռացեք, դա չի կարող լինել», ֊ մասնավորապես, ավագանու ՀՀԿ անդամներին ասել է քաղաքապետը։

Նա թվարկել է այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել իր պաշտոնանկության համար․ «Առաջինը՝ ժողովուրդ հանեն մեր դեմ, փորձեն վարկաբեկել ինձ, ավագանու անդամներին, մեր աշխատակազմին, մեր կատարած աշխատանքը։ Երկրորդ՝ հունիսի 12֊ին լրանում է իմ քաղաքապետ ընտրվելու մեկ տարին։ Մեկ երրորդով օրակարգ բերեն անվստահություն և իրենց քաղաքապետի թեկնածուն։

Նյութն ամբողջությամբ՝ epress.am կայքում։

***

Անցյալ շաբաթ տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի կոչով բողոքի ակցիա։

Մեկնաբանել