Ինչպես ապակուսակցականացնել բուհերը

Բուհերի ապակուսակցականացման հարցը կրթության և գիտության նախարարության օրակարգում է։ Նախարար Արայիկ Հարությունյանն ասում է, որ խստիվ հետևելու են դաշտին։ Բարձրագույն կրթության ոլորտի փորձագետ Սամվել Կարաբեկյանի համոզմամբ՝ բուհերի կուսակցականացումը, այն էլ իշխող ուժի կողմից, խորհրդային տարիներից եկած մեթոդ է, որից պետք ձերբազատվել։ Ուսանողներն էլ նկատել են, որ ապրիլյան քաղաքացիական անհնազանդությունից հետո բուհերի ուսխորհուրդները սկսել են մաքրվել ՀՀԿ-ական անդամներից։ ԵՊՀ restart նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն ասում է, որ բուհերը պետք է մաքրվեն կուսակցական ազդեցությունից։

Մեկնաբանել