Զոհրաբ Մնացականյանը պատմեց՝ ինչու է համաձայնել նախարարի պաշտոնին

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում բացատրում է, թե ինչու է համաձայնել աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։ Նրա խոսքով՝ հավաքվել է վստահություն ներշնչող ու համախմբված թիմ։ Նա մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության Ազգային ժողովում առաջին հարցուպատասխանին։

Մեկնաբանել