Մովսես Հակոբյանը կազատվի գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը կազատվի պաշտոնից։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ։ Նա նշեց, որ Հակոբյանն պաշտոնից ազատվում է՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։

Փաշինյանը չնշեց, թե ով է Մովսես Հակոբյանին փոխարինելու գլխավոր շտաբի պետի պաշտոնում։

Մեկնաբանել