Ազատամարդ․ Տունը 15 000 դրամով վաճառվեց, հինգ հոգի անօթևան դարձավ

Սյունիքի մարզի Վարդավանք (Վերին Գյոդաքլու) համայնքի բնակիչ Միխայիլ Իշխանյանը տան ջեռուցման հարցը տարիներ ի վեր լուծել է վառելափայտով։ Անտառապահը նրան տուգանել է։ Գործ է հարուցվել դատախազությունում։ Պարտքը հատել է 1 մլն դրամի: Արդյունքում Իշխանյանների տունն ու վարելահողը օտարվել են էլեկտրոնային աճուրդով՝ 15 000 դրամ ընդհանուր արժեքով: Հինգ հոգանոց ընտանիքը անօթևան դառնալու շեմին է՝ ԴԱՀԿ գործողությունների արդյունքում: Պետության պարտքը չի մարվել, և նրանք փողոցում կհայտնվեն, երբ Երևանի գնորդը գա իր գնված սեփականության հետևից:

Մեկնաբանել