Ռուս պրանկստերները Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ խոսել են որպես Նիկոլ Փաշինյան

Ռուս պրանկստերներ Վովանը և Լեքսուսը յութուբում տեղադրել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ իրենց հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ 

Ձայնագրությունում անձը զանգ է կատարում Բորիս Ջոնսոնին և հանդես է գալիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Բորիս Ջոնսոնը շնորհավորում է Փաշինյանին ակնառու հաղթանակի համար, խոսում Հայաստանին Բրիտանիայի կողմից հետագա աջակցության և այլ հարցերի մասին։ Ավելի ուշ նա գլխի է ընկնում, որ իրեն խաբել են, և կախում է լսափողը։