Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև, ամպրոպ

Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 27-28-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Մեկնաբանել