Մարզ առ մարզ. խնդիր առ խնդիր

Հայաստանի աղքատության խորը վերլուծությունը վերհանում է հիմնական խնդիրները: Այսպես. աշխատանքը մեծ խնդիր է Շիրակում և Լոռիում, բնակարանային պայմանները՝ Տավուշում և Շիրակում: Առողջ ջեռուցում չունեն Արագածոտնի, Տավուշի մարզի բնակիչները, իսկ տրանսպորտային ծառայությունները ամենուրեք լուրջ խնդիր են: