Վարորդների տուգանքները կներվեն․ լա՞վ է դա, թե՞ վատ

Արդարադատության նախարարության նախագծով նախատեսվում է համաներում հայտարարել 2012-2017թթ․ ՝ ճանապարհային տեսախցիկներով արձանագրված և չմուծված տուգանքների համար։ ՍիվիլՆեթը հարցի շուրջ զրուցել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, «Վարորդի ընկեր» կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի և տնտեսագետ Անդրանիկ Օհանջանյանի հետ։