Արտահերթ ընտրություններ մեզ պետք չեն. Սեյրան Սարոյան

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը կարծում է, որ հարկավոր է միասնական լինել։ Նա և նույն խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում մասնակցում էին Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի տոնակատարությանը։ Ընդ որում՝ նրանք նոր կառավարության հետ էին հետևում տոնախմբությանը. «Բոլորն էլ հայ են, մերոնք են, պետք է միասնական լինենք»,- ասում է նա։