Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը, չի քննարկի Հայոց ցեղասպանության օրինագիծը, հաղորդում է Jerusalem Post–ը։
Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի քվեարկության հարցը մայիսի 28-ի դրությամբ ընդգրկված չէր Իսրայելի խորհրդարանի օրակարգում: Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանել է օրակարգից: Նրա մամուլի քարտուղարը պարզաբանել է որոշումը՝ ասելով, որ մտավախություն կար՝ մեծամասնությունը կողմ չի քվեարկի նախագծի ընդունմանը:
Jerusalem Post-ը գրում է, որ տարիների ընթացքում Էդելշտեյնը աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Անցյալ շաբաթ իսրայելահայկական կազմակերպությունները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Իսրայելի բոլոր հասարակական-քաղաքական գործիչներին, Քնեսեթի ու կառավարության անդամներին «այլևս հանդես չգալ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերով, չհոլովել, անտեղի չվկայակոչել ու անիմաստ ու անհիմն չքննարկել մի հարց», որը նրանք «որպես պետություն չունեցան խիզախություն ճանաչելու»։
Թեմայի շուրջ ավելին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերադարձել է Քնեսեթ