Մարող մշակույթ․ ինչ է սպասվում Հայաստանի տպագիր մամուլին

Առցանց լրատվամիջոցների բուռն զարգացումը, հատկապես վերջին տարիներին, փոխել է տպագիր մամուլի ձևն ու բովանդակությունը։ Մարդիկ ավելի քիչ են գնում թերթեր, որոնց տպաքանակը գնալով կրճատվում է։ ՍիվիլՆեթի փորձնակ լրագրող Արփինե Բաղդասարյանը զրուցել է «Ազգ» շաբաթաթերթ գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի և առցանց Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։