Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, հաղորդում են ռուսաստանյան և սիրիական լրատվամիջոցները։

«Սիրիան, Աբխազիան և Օսիան համաձայնության են եկել փոխադարձ ճանաչման և դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ»,- հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Կողմերը հայտարարել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հանձնառության և համագործակցելու ձգտման մասին։

Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Գաուրուն, Վանուատուն և Տուվալուն։