Շիրակ Թորոսյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից

ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին։

«ԻՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Սիրելի հայրենակիցներ,
հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»,- գրել է նա:

Այսօր՝ ավելի վաղ, Հանրապետական կուսակցությունից և ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր Արթուր Գևորգյանը։