ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

Ուսանողները մայիսի 29-ին բողոքի ցույց էին իրականացնում՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով։ Համալսարանի գիտխորհրդի դահլիճում ռեկտորի և համալսարանի մյուս ղեկավարների հետ մի քանի ժամ տևած հանդիպումից հետո ուսանողները Արամ Սիմոնյանին թույլ չէին տալիս դուրս գալ դահլիճից՝ պահանջելով, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ավելի ուշ հաղորդվեց, որ վատացել է Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը։

Մեկնաբանել