Գաբրիել Բալայանը՝ պաշտպանության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Բալայանը նշանակել է պաշտպանության նախարարի տեղակալ։

Գաբրիել Բալայանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ուսումնասիրել է սահմանադրական իրավունք, ուսումնառությունը շարունակել ԱՄՆ-ում (State University of New York at Plattsburgh, American University, Washington College of Law):

Նախքան նշանակումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետի տեղակալն էր:

Եղել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվա-հասարակագիտական համալսարանի պրոռեկտոր։

Գաբրիել Բալայանը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է և ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի եղբայրը։