Ռուբեն Ռուբինյանը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Վարչապետի այլ որոշումով Ռոբերտ Հարությունյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից, որը պատասխանատու էր արտաքին տնտեսական հարաբերությունների համար։

Ռուբեն Ռուբինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային
հարաբերությունների ֆակուլտետը։

2011թ. ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL)՝ ստանալով
«քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։

2012թ. ավարտել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանը՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, լեհերեն լեզուներին։

ՍիվիլՆեթի հարցազրույցը Ռուբեն Ռուբինյանի հետ, 2016-ի հոկտեմբեր․

Մեկնաբանել