Թավշյա հեղափոխության օրերին հայկական ֆուտբոլում սկանդալային դեպք տեղի ունեցավ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի առաջնությունում հանդես եկող Գյումրիի Շիրակ ակումբին զրկեց 12 միավորից՝ «պայմանավորված խաղի փորձի» պատճառաբանությամբ։ Գյումրիի թիմին սա զրկեց չեմպիոնությունից։ Շիրակը հերքում է մեղադրանքները, Ֆեդերացիայի որոշումը համարում ապօրինի։ Շիրակ ֆուտբոլային ակումբը իր բոլոր թիմերին հանել է Հայաստանի բոլոր առաջնություններից։ Ակումբի նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը ՍիվիլՆեթի հետ զրուցում է ստեղծված իրավիճակի ու հնարավոր լուծումների մասին, ասում` իրենց պահանջը ֆեդերացիայի նախագահի ու ողջ աշխատակազմի հրաժարականն է։
-
ՔԿ-ն մեղադրում է Գալստանյանի պաշտպաններին հանրային հարթակները «փոքր դատավարությունների» վերածելու
Քննչական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել՝ մեղադրելով «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալների պաշտպաններին դատավարությունը հանրային հարթակներտեղափոխելու և ապացույցները միակողմանի ներկայացնելու միջոցով հանրությանըմոլորեցնելու փորձի մեջ։ Այս հայտարարությամբ իրավապահ մարմինն արձագանքում է շարժման փաստաբաններին, որոնք պնդում են, որ նախկինում հանրայնացվածձայնագրությունները կտրված են համատեքստից և չեն կարող քրեական հետապնդման հիմք հանդիսանալ: Քննչական կոմիտեն հայտարարության մեջ նշում է, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների գործով պաշտպանները, չսպասելով դատարանի կողմից ապացույցների հետազոտման կարգին, սկսել են հրապարակել քրեական վարույթի նյութերից հատվածական տեղեկություններ։ «Պաշտպանության կողմը հանրային հարթակները վերածել է «փոքր դատավարությունների», որտեղ իրենք են քննարկում և լուծում ապացույցների թույլատրելիության, արժանահավատության և վերաբերելիության հարցերը», – նշվում է Քննչական կոմիտեի […]
-
Երևանի և Թեհրանի հարաբերությունները երբեք չեն դառնա աշխարհաքաղաքական սակարկության առարկա․
Երևանի և Թեհրանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական սակարկության առարկա։ Այս մասին Թեհրան կատարած այցի շրջանակում իրանական Irna-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Գնահատելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնագրի ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա, Կոստանյանը նշել է, որ այն դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դինամիկայի վրա։ «Մեր հիմնական պայմանավորվածություններից մեկը Ադրբեջանի հետ՝ հաղորդակցման ուղիների վերաբացման մասին է՝ ամբողջական հարգանքով պետությունների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար՝ ներառյալ Նախիջևան–Ջուլֆա […]
-
Վաշինգտոնից հետո. պատերազմի ռիսկը՝ քիչ, խաղաղության շուրջ հարցերը՝ շատ
Վաշինգտոնում Փաշինյանի, Թրամփի և Ալիևի ստորագրած փաստաթղթերի փաթեթը նվազեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախման հավանականությունը, սակայն չփակեց կարգավորման առանցքային հարցերը։ ՍիվիլՆեթի քննարկման մասնակից փորձագետները կարծում են, որ առանց հստակ մեխանիզմների և անվտանգության հասկանալի ճարտարապետության հռչակագրերը չեն վերածվի կայուն խաղաղության։ Ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչ տեղի չունեցավ Վաշինգտոնյան հանդիպումն ամրագրեց կարգավորման գործընթացը շարունակելու և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու քաղաքական կամքը, այդ թվում՝ TRIPP («Trump Route for International Peace and Prosperity» – Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագծով։ Քննարկման մասնակիցներից մեկի՝ Հարավային Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալի գնահատմամբ՝ պայմանավորվածությունների հրապարակային ամրագրումն ինքնին և խորհրդանշական ժեստերը «սառեցնում են Հայաստանի […]
-
Դիփֆեյք հաղորդումներով նոր խարդախության թիրախում բրոքերների զոհերն են
Հայկ Հովհաննիսյան Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնք ներկայացվում են իբր լրատվական հաղորդումներ՝ միջազգային խարդախների ձերբակալության և տուժածներին գումարների վերադարձի մասին։ Գովազդներում առաջարկվում է իրավաբանական օգնություն՝ խոստանալով վերադարձնել բրոքերների զոհ դարձած քաղաքացիների կորցրած գումարները։ Facebook-ում և Instagram-ում «Vektor – Юридическая помощь» և համանման անվամբ էջերը տեղադրում են գովազդներ, որոնք թիրախավորում են նաև հայաստանցի օգտատերերին։ Գովազդներում նշվում է, որ ընկերությունն օգնում է վերադարձնել խարդախ բրոքերների կողմից գողացված գումարները՝ «առանց կանխավճարի, միայն արդյունքի դիմաց վճարմամբ»։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գովազդային արշավը՝ պարզելով, որ տարածվող տեսանյութերը կեղծ են և իրականում ֆինանսական խարդախության նոր սխեմա։ Արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուրեր Գովազդներին կցված տեսանյութերում […]
-
Ապաշրջափակումից հետո ՀՀ տարածքում անվտանգությունը Հայաստանն է ապահովելու․ Խանդանյան
Ճանապարհների ապաշրջափակման ժամանակ Հայաստանի տարածքում երթևեկության անվտանգությունը Հայաստանն է ապահովելու, Արդբեջանի տարածքով՝ Ադրբեջանը։ Այս մասին Factor TV-ին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ «Ինչպես Հայաստանի մյուս ենթակառուցվածքների, երկաթուղիների, ճանապարհների վրա, այնպես էլ «Թրամփի ուղու» վրա գործելու են Հայաստանի օրենքները, մեր իրավապահ մարմինները, մաքսային ծառայությունները, այստեղ դրա հակառակի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է իշխանական պատգամավորը։ Խանդանյանը չի բացառել, որ ոչ շատ հեռու ապագայում Հայաստանը՝ Ադրբեջանում, Ադրբեջանը՝ Հայաստանում, կունենան գործող դիվանագիտական ներկայացուցչություններ։ «Տրամաբանական է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները բացվեն խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Բայց, եթե մինչ այդ հնարավոր լինի որևէ դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ, ես կարծում եմ, […]
-
Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է
Այսուհետ, այն հետիոտները, որոնք փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով, եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը խստացվել է և կազմում է տասը հազար դրամ։ Միայն 2023-ին գրանցվել է վրաերթի 1197 դեպք, որի հետևանքով 108 մարդ է զոհվել։ 2024-ին թեև վրաերթերի թիվը փոքր ինչ նվազել է, սակայն զոհերի թիվը գրեթե նույնն է․ 1079 վրաերթ, 107 զոհ։ Վրաերթերի մեծամասնությունը տեղի է ունենում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու հետևանքով։ Միևնույն […]
-
Ի՞նչ են մտածում Գորիսում և Տեղում խաղաղության ու ճանապարհի մասին
Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի և նախատեսվող «Թրամփի ուղու» շուրջ ՍիվիլՆեթը հարցումներ է իրականացրել Սյունիքի մարզի Գորիս և Տեղ համայնքներում։ Ինչպե՞ս են սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գնահատում փաստաթուղթը, ի՞նչ սպասումներ ու մտահոգություններ ունեն խաղաղության գործընթացից. պատասխանները՝ տեսանյութում։


