«Շիրակը» պահանջում է Ֆուտբոլի ֆեդերացիայի ամբողջ կազմի հրաժարականը

Թավշյա հեղափոխության օրերին հայկական ֆուտբոլում սկանդալային դեպք տեղի ունեցավ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի առաջնությունում հանդես եկող Գյումրիի Շիրակ ակումբին զրկեց 12 միավորից՝ «պայմանավորված խաղի փորձի» պատճառաբանությամբ։ Գյումրիի թիմին սա զրկեց չեմպիոնությունից։ Շիրակը հերքում է մեղադրանքները, Ֆեդերացիայի որոշումը համարում ապօրինի։ Շիրակ ֆուտբոլային ակումբը իր բոլոր թիմերին հանել է Հայաստանի բոլոր առաջնություններից։ Ակումբի նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը ՍիվիլՆեթի հետ զրուցում է ստեղծված իրավիճակի ու հնարավոր լուծումների մասին, ասում` իրենց պահանջը ֆեդերացիայի նախագահի ու ողջ աշխատակազմի հրաժարականն է։

Մեկնաբանել