«Երևան սիթի»-ի գլխամասային գրասենյակը փակ է

«Երևան սիթի»-ի գլխամասային գրասենյակը փակ է, իսկ գրասենյակի առջև բազմաթիվ մեքենաներ կան, այդ թվում՝ «ինկասացիայի», այս մասին հաղորդում է Tert.am-ը:

Մամուլում լուրերի էին տարածվել, որ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցները մուտք են գործում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ:

ՊԵԿ-ը հերքելով այս տեղեկատվությունը, գրել է. «Այսօր առավոտյան առանձին  էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն»:

Այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ասել էր, որ  իր տեղեկություններով՝ տվյալ տնտեսավարողի մոտ գործողություններ է իրականացնում Ազգային անվտանգության ծառայությունը։

Լուսանկարը` Tert.am-ի