Ծաղիկներ Թումանյանի շիրիմին, ելույթ եկեղեցու բակում, 100-ամյակի ընդունելություն. Փաշինյանի այցը Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան պաշտոնական այցի առաջին օրը ավարտվեց Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում կազմակերպված ընդունելությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակին: Մինչ այդ Թբիլիսիի Երիտասարդության տանը, որը եղել է ցարական Ռուսաստանի փոխարքայության պալատը և մի կարճ ժամանակ՝ Անդրկովկասյան Սեյմի գումարման վայրը, բացվեց ցուցատախտակ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին: Վարչապետ Փաշինյանը այցելեց նաև Խոջիվանքի Պանթեոն, ծաղիկներ դրեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, վիպասան Րաֆֆու և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին: Նա այցելեց Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, ծաղիկներ դրեց Սայաթ Նովայի ավանդական շիրիմին, ելույթ ունեցավ եկեղեցու բակում հավաքված բազմության առաջ: Թբիլիսիից՝ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի և Արմեն Մկրյանի տեսանյութը:

Մեկնաբանել