Վեց մարզերում նոր մարզպետներ կնշանակվեն

Կառավարության հունիսի 1-ի նիստում Հայաստանի վեց մարզերում նոր մարզպետներ կնշանակվեն։ Egov.am կայքում տեղադրված կառավարության նիստի օրակարգի համաձայն պաշտոններից կազատվեն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բաթոյանը։

Նրանց փոխարեն մարզպետներ կնշանակվեն՝

Արագածոտնում՝ Աշոտ Սիմոնյանը, նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ,

Արարատում՝ Գարիկ Սարգսյանը, Նոր Կյանք համայնքի ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ,

Կոտայքում՝ Ռոմանոս Պետրոսյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ,

Տավուշում՝ Վահե Ղալումյանը,

Շիրակում՝ Կարեն Սարուխանյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ,

Գեղարքունիքում՝ Իշխան Սաղաթելյանը, որը 2017-ի խորհրդարանական ընտրություններում պայքարում էր ՀՅԴ ռեյտինգային ցուցակով։

Մեկնաբանել