Ավտովթարի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Սուրեն Սուրենի Այվազյանը

Մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: