«Ալեքս տեքստիլ»-ին արտոնություն տրամադրելու հարցը՝ կառավարության նիստի օրակարգում

Հայաստանի կառավարությունը մտադիր է «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ազատել սարքավորումների ներկրման մաքսատուրքից։ «Ալեքս տեքստիլ»-ը փոխկապակցված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։ Հարցն ընդգրկված է հունիսի 1-ի կառավարության նիստի օրակարգում։

Որոշումը պայմանավորված է «Ալեքս տեքստիլ»-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելով: Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընկերությունը Թուրքիայից և Ուզբեկստանից ներմուծելու է տրիկոտաժ։

Մայիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս հոլդինգ»-ը խուսափել է խոշոր ծավալներով հարկեր վճարելուց։

Մեկնաբանել