Կառավարության նիստում ութ նոր մարզպետ նշանակվեց

Կառավարությունն այսօրվա նիստում 8 նոր մարզպետ նշանակեց:

Այսպես՝

Արագածոտնի մարզպետ՝ Աշոտ Սիմոնյան,

Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյան,

Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան,

Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյան, Շի

Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյան,

Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյան,

Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյան,

Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյան

Մարզպետների հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քվոտաներ է հատկացրել նաև Հայ հեղափոխական դաշնակցությանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ)։

Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Արարատի մարզերում նշանակվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։ Լոռու մարզպետ է նշանակվել Հրանտ Մարգարյանը, որը ԲՀԿ անդամ է, իսկ ՀՅԴ անդամներին բաժին է հասել երկու մարզ՝ Գեղարքունիքի ու Արագածոտնի, որտեղ նշանակվել են դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանն ու Աշոտ Սիմոնյանը։

Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Արագած Սաղաթելյանը։ Նա մինչ այդ Վայքի քաղաքապետն էր։ Հետաքրքիր է, որ ըստ Վայքի քաղաքապետարանի տվյալների՝ Արագած Սաղաթելյանը ՀՀԿ անդամ է։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել