Ստեփանակերտում քաղաքացիները փողոց են փակել

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը փակ է, այս մասին Ֆեյսբուքում գրել է Ստեփանակերտում բնակվող քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը․ «Մարդիկ բողոքում են տարիների ընթացքում Արցախում տիրող բեսպրեդելի մթնոլորտի դեմ»։

Հունիսի 1-ին Ստեփանակերտում ծեծկռտուք է տեղի ունեցել։ ԱԱԾ աշխատակիցներ ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների, ոստիկանները բերման են ենթարկել ծեծվածներին, ոչ թե ծեծողներին։ Այնուհետև նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Երեկ երեկոյան քաղաքացիները փակել էին փողոցը և պահանջում էին պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Մեկնաբանել